Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է պրոբացիայի ծառայողների վերապատրաստում, դասընթացը վարել են ԵԽ ազգային փորձագետ Արշակ Գասպարյանը և Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։
Վերապատրաստման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել հետևյալ թեմաներին՝ ինչպես շահառուների հետ ստեղծել աշխատանքային դաշինք, վարել մոտիվացիոն հարցազրույցներ, որոնք, ըստ էության, նպաստելու են Պրոբացիայի ծառայության վերոնշյալ գործառույթների առավել պատշաճ և արդյունավետ իրականացմանը։
Դասընթացը հագեցած էր ինչպես տեսական նյութով, այնպես էլ պրակտիկ վարժություններով, դերային խաղերով, ակտիվ քննարկումներով։