30.11.2024թ․ ժամը 15:45-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վարչական հսկողության մեջ գտնվող մեղադրյալներից մեկը թույլ է տվել դատական ակտով սահմանված պարտականությունների խախտում, այն է՝ կորցրել է իրեն ամրակցված TPT սարքը։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Ա․ Նիկոյանի հանձնարարությամբ՝ հանձին Երևանի քաղաքային մարմնի պետ Վ․ Խալաթյանի, պրոբացիայի ծառայողները անհապաղ մեկնել են ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, որտեղ օպերատիվ աշխատանքների և արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերել են TPT սարքը՝ ամբողջովին անսարք վիճակում։
Խախտումով պայմանավորված՝ կազմվել են նյութեր և հասցեագրվել վարույթ իրականացնող մարմնին։