03/02/2021
Հայաստանի Հանրապետության բանակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 27.01.2021 թվականի N 72-Ա հրամանով, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության մի շարք քաղաքացիական ծառայողներ պարգևատրվեցին «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքով:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ողջունեց պրոբացիայի ծառայության աշխատակիցներին և ներկայացրեց Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի և մարզային մարմինների աշխատակիցների գործունեությունը, ովքեր իրենց մասնագիտական նվիրվածությամբ աշխատանքի նկատմամբ ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ: Կարևորեց հատկապես Երևանի քաղաքային մարմնի աշխատողների աշխատանքային գործունեությունում նոր մոտեցումներ ցուցաբերելու, մասնագիտական հմտությունները ճիշտ դրսևորելու և թիմային աշխատանքը պատշաճ կազմակերպելու ունակությունները:
«Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի են արժանացել՝
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արմեն Հրանտի Սարգսյանը.
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ՝ Գարեգին Ալբերտի Աթոյանը.
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ՝
Անդրեյ Սլավիկի Գրիգորյանը.
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետ՝
Գևորգ Հուսիկի Խաչատրյանը.