«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում 2022 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկեց 2022 թվականի կրթական ծրագիրը:
2022 թվականի կրթական ծրագրում ներառված են «Վարսավիրական հմտություններ», «Անգլերեն լեզու» և «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում» դասընթացները, որին ներգրավված են Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 12 պրոբացիայի շահառու:
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված նշված կրթական ծրագիրը իրականացվելու է 6 ամիս տևողությամբ։