03/03/2025

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված, Արարատ համայնքում բնակվող թվով 6 շահառու և Վայոց ձորի մարզում բնակվեղ թվով 6 շահառու իրենց ցանկությամբ Եղեգնաձոր քաղաքում փետրվարի 20-ին մասնակցել են մարզային մարմնի կողմից կազմակերպված «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: Խաղն ընթացել է ջերմ մթնելորտում «Վայոց ձոր» և «Արարատ» թիմերի միջև։ Հարցերը կազմված են եղել հիմանկանում Վայող ձորի և Արարատի մարզերին առնչվող պատմամշակութային ոլորտից, ինչպես նաև ընդհանուր զարգացվածությանն առնչվող հարցերից։
 
Խաղի ավատին մասնակիցներին հանձնվել են մրցանակներ, իսկ ակտիվ մասնակցություն ցուցաբերած շահառուները պարգևատրվել են պատվոգրերով։ Հաղթող «Վայոց ձոր» թիմը պատրաստակամություն է հայտնել նոր թիմի հետ մրցելու։
 
Վերասոցիալականացման միջոցառման իրականացման նպատակն է եղել նպաստել շահառուերի կրթական, մշակութային և ինտելեկտուալ մակարդակի զարգացմանը, շահառուների օրինապահ վարքագծի դրսևորմանը, հասարակություն վերաինտեգրվելուն, ինչպես նաև շահառուների համար օգտակար հանրային կապեր և շփումներ ստեղծելուն և զարգացնելուն։