03/09/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի կողմից վերասոցիալականացման և վերականգնողական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 9-ին կազմակերպվել է մարզում հաշվառված շահառուների այցելություն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Էքսկուրսավարը մասնակիցներին մանրամասն ներկայացրեց մեր հարուստ մշակույթը քարե դարից մինչև մեր օրեր՝ ներկայացնելով որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ, խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ, ժայռապատկերներ, կենցաղային և ծիսական անոթներ, զարդեր և զանազան այլ առարկաներ։

Միջոցառման նպատակն էր շահառուների մոտ արթնացնել սեր հայրենիքի նկատմամբ, բարձրացնել հայրենասիրության մակարդակը և ներկայացնել մեր ազգի հազարդարյա պատմությունն ու մշակույթը։