03/11/2018
2018 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային բաժինը ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել էր շահառուների մասնակցությունը Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած մշակութային միջոցառմանը:
 
Համերգային միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի ծառայության 20-30 տարեկան երիտասարդ շահառուներ, որոնց հետ կատարված աշխատանքների արդյունքում, ինչպես նաև նրանց հետ ունեցած բարոյահոգեբանական զրույցներից պարզվել է, որ կա անհրաժեշտություն և նրանց ցանկությունը ներկա գտնվելու մշակութային միջոցառումներին:
 
Համերգի ավարտից հետո շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել և նշել, որ նման միջոցառումներին մասնակցելով զգում են իրենց որպես  հասարակության լիարժեք անդամ: