03/12/2024

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
 

  1. դիմում (առցանց),

  2. անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության  համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),

  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,

  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,

  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով

  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 03-09-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external--competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի  21-ին՝ ժամը 14:30-ին, Պրոբացիայի ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենանա խաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
 
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
 

  • «Սահմանադրություն» հոդվածներ՝1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
    հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,հոդվածներ՝6-8, 13, 23,  26-30, 42.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

  • ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդվածներ՝ 30, 39-44, 126.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164938

  • ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 59-65.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

  • ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ՝ 120-124.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164912

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։

հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
 

  • «Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,

​հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf 

 
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռախոսահամարներ՝ 015-400-225, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am):