04/02/2021
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը 2017 թվականից համագործակցում է Վայոց ձորի մարզի տարածքում գործող <<Աշխատանք և Հայրենիք>> ՀԿ–ի հետ։ Մարզի բնակչության լայն շերտերին իրազեկելու նպատակով՝ Վայոց ձորի մարզային մարմնի նախաձեռնությամբ, <<Աշխատանք և հայրենիք>> ՀԿ-ի կազմում գործող <<Վայքի ինֆոտուն>> լրատվականը շարունակաբար լուսաբանել է պրոբացիայի ծառայության գործունեության ոլորտը և կատարված աշխատանքները։ Սույն թվականի հունվարի 29-ին Վայք քաղաքում <<Աշխատանք և հայրենիք>> ՀԿ-ի կողմից կազմակերպված հաշվետու միջոցառմանը հրավիրվել են նաև պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցները։  Միջոցառման ընթացքում՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և <<Աշխատանք և հայրենիք>> ՀԿ-ի 2020 թվականի ընթացքում ակտիվ համագործակցության համար <<Տարվա լավագույն գործընկեր>> անվանակարգում պատվոգիր է շնորհվել պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի պետին։