ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի Սպիտակի տարածաշրջանում վերահսկողության մեջ գտնվող թվով 4 շահառուներ համագործակցության շրջանակներում, սույն թվականի փետրվարի 04-ին ժամը 11:30-ին Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակցի ուղեկցությամբ այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր - Օվսե քահանա Հովհաննիսյանը շահառուների հետ զրույցը սկսեց տերունական աղոթքով և նրանց ներկայացրեց եկեղեցու դերն ու նշանակությունը՝ անձի քրիստոնեական դաստիարակության, աշխարհընկալման և արժեհամակագի ձևավորման գործում, ներկայացրեց նաև մկրտության կարգը և պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաների շուրջ հարցերին, այցելության ավարտին կատարվեց մոմավառություն: