04/06/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված 6 կին շահառուներ մայիսի 22-ին մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված ծնողավարման հմտությունների վերաբերյալ դասընթացին՝ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և Պրրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի շրջանակներում։
 
Դասընթացի ընթացքում քննարկվել են երեխա-ծնող հուզական կապի ստեղծման և ամրապնդման, երեխաների հիմնական իրավունքների, բռնության դրսևորումների և ծնողավարման ձևերի վերաբերյալ թեմաները։