ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետի տեղակալը և մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող երեք շահառուներ օգոստոսի 12-ին այցելել են Սպիտակ համայնքի Արևաշող բնակավարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մասնակցել են եկեղեցու բակի մաքրման և բարեկարգման հանրօգուտ աշխատանքներին, որին մասնակցել է նաև Սպիտակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Վաղարշ քահանա Հակոբյանը, ով բարեկարգման աշխատանքների ավարտից հետո շահառուների համար մատուցել է աղոթքի կարգ և հայտնել իր շնորհակալությունը Լոռու մարզային մարմնին և շահառուներին։