04/12/2017
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը ՀՀ-ում պրոբացիայի ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքներում, 2017 թվականի դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ միասին կազմակերպվել էր «Պրոբացիայի պետական ծառայության և հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որի նպատակն էր պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հռչակագրի ստորագրումն էր, որով հիմնադրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիա ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը: 
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է, հավելելով, որ այն չպետք է պատժող կառույց լինի, այլ անձին հասարակություն ինտեգրող:
Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ բոլոր այն քաղացիական հասարակության կազմակերպությունները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ: