Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառուներ այցելել են Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև այցելել Գյումրու Հ. Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոն։
Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ շրջել են պատկերասրահում, ծանոթացել գյումրեցի արվեստագետների ձեռքի աշխատանքներին։
Գեղագիտական դաստիարակությանը, անձի հոգեշտկմանը և սոցիալականացմանն ուղված մասնագիտական զրույցից հետո շահառուներին առաջարկվել է դառնալ կենտրոնի մշտական այցելու, իսկ այն շահառուները, որոնք տիրապետում են արհեսի ու արվեստի ճյուղերի կընդգրկվեն գեղագիտական կենտրոնի անվճար խմբակներում։