Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի և «Մենք թմրանյութերի դեմ» հասարակական կազմակերպության միջև 2022 թվականի հունվարի 5-ին կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակը կայանում է երկկողմ փոխգործակցության միջոցով մշակել և իրականացնել իրավախախտում կատարած անձանց շրջանում թմրանյութերի դեմ պայքարի վերականգնողական ծրագրեր, նպաստել թմրամիջոցներ օգտագործած անձանց վերաբերյալ սոցիալական կարծրատիպերի վերափոխմանը:
Կողմերը համաձայնեցին համագործակցության շրջանակում իրականացնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող Երևանի քաղաքային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների համար վերասոցիալականացման ծրագրեր և մշակել թմրամիջոցների կանխմանն ուղղված միջոցառումներ։