05/03/2025

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում փետրվարի 21-ին անցկացվել է վերասոցիալականացման միջոցառում, որին մասնակցել են մարզային մարմնում հաշվառված թվով 14 շահառու:

Վերջիններս մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ես փոխվում եմ-2» ծրագրի շրջանակում կազմակերպած «Փափուկ հմտությունների» ուսուցման դասընթացին:
Դասընթացը վարել է «ՊրոԴեՖորմ» ընկերության ներկայացուցիչ, քաղաքացիական կրթության մասնագետ՝ Վահրամ Պետրոսյանը։

Մասնակիցները վերջում բաժանվել են երկու խմբի և ստացել առաջադրանք կառուցել կամուրջ՝ տրված պարագաներով։ Թիմային բանակցության ու քննարկման արդյունքում նրանք կարողացել են թղթից, գրիչներից, մարկերներից կառուցել կամուրջ։

Ծրագիրը հնարավորություն է տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց վերասոցիալականցավել ու վերամասնագիտանալ, ինչպես նաև օգնում է բարձրացնել շահառուների կյանքի որակը։ Ծրագիրը նպաստում է նաև կրկնահանցագործություն կատարելու հավանականության նվազեցմանն ու զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։

Դասընթացի ավարտից հետո շահառուներին տրվել են հավաստագրեր։