05/04/2021
Վերասոցիալականացման միջոցառումների իրականացման շրջանակում, 2021 թվականի ապրիլի 4-ին Պրոբացիայի ծառայության  Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուներ և նրանց ընտանիքի 4 անդամներն այցելեցին Սևան քաղաքի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի՝ մասնակցելու  Սուրբ Զատիկի տոնին նվիրված  պատարագի և ժամերգության արարողությանը: Արարողությունից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս  քահանա Իգնաթևոսյանը զրույց ունեցավ շահառուների հետ, պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաներին վերաբորող հարցերին: Այցելությունն ավարտվեց  մոմավառությամբ: