05/06/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված 7 կին շահառուներ մայիսի 29-ին մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված առողջ ապրելակերպ դասընթացին՝ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում․ հանուն ազատազրկված կանանց և Պրրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագրի շրջանակներում։

Դասընթացին հրավիրված է եղել յոգայի ուսուցիչ, ով ներկայացրել է առողջ ապրելակերպի կանոնները, խոսել առողջ և բալանսավորված սննդի մասին։

Թումանյանի անվան զբոսայգում կազմակերպված դասընթացի ընթացքում շահառուները հատուկ գորգերի վրա կարողացել են ունենալ նաև պրակտիկ հատված՝ կատարելով ֆիզիկական և շնչառական վարժություններ։