05/08/2021
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուների զբաղվածության ապահովմանն ու սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մարմնի միջնորդությամբ մեկ շահառու ընդունվել է աշխատանքի «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպությունում՝ որպես գեոդեզիստի օգնական:
Աշխատանքի շնորհիվ կբարելավվի շահառուի սոցիալական վիճակը և վերջինս հնարավորություն կունենա ձեռք բերել նեղ մասնագիտական հմտություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հետագայում այդ ոլորտում մշտական աշխատանք ունենալու համար: