05/09/2017
<<Քաղաքացիական հասարակության ինստիտուտ>> հասարակական կազմակերպության կողմից 05.09.2017թ. ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնում բաժնի աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսուցողական դասընթաց 2017թ. սեպտեմբերի 1-ից Պրոբացիայի պետական ծառայությունում <<Ռիսկերի և կարիքների գնահատման>> ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին ծանոթացնել իրենց կողմից ներկայացված գնահատման գործիքին: ՔՀԻ ՀԿ փորձագետ Եվգենիա Իվանկովայի կողմից աշխատակիցներին ծանոթացվեց էլեկտրոնային եղանակով գնահատման նոր կարգը, այնուհետև բաժնում վերահսկողությունով հաշվառված երկու դատապարտյալի վերաբերյալ անցկացվեց գնահատում: