05/09/2022
2022 թվականի սեպտեմբերի 2-ին շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները մարմնում հաշվառված թվով 16 շահառուների հետ մասնակցեցին «Գյումրու օր» տոնակատարությանը: 
 Շահառուները մեծ ոգևորությամբ ունկնդրեցին Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում հանդես եկած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա» խմբի կատարած երգերը:
Այցը կրում էր ճանաչողական և մշակութային բնույթ: