Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանն այսօր վերջին խորհրդակցությունն է անցկացրել Պրոբացիայի ծառայության կենտրոնական և մարզային մարմինների ղեկավար կազմի և աշխատակիցների հետ
Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանն այսօր վերջին խորհրդակցությունն է անցկացրել Պրոբացիայի ծառայության կենտրոնական և մարզային մարմինների ղեկավար կազմի և աշխատակիցների հետ։
Արամ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և ընձեռնված հնարավորության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ծառայության աշխատակիցներին համատեղ կատարված աշխատանքի, Ծառայության հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար՝ կարևոր արդյունք համարելով նաև կառավարության կողմից վարչական նոր շենքի տրամադրումը։
Պրոբացիայի ծառայության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն Նիկոյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթում նրան հետագա հաջողություններ։