06/05/2020
Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության ռեժիմը` Պրոբացիայի ծառայությունը ՄԱԿ-ի «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական հիմնադրամի աջակցությամբ Պրոբացիայի տարածքային մարմինների շահառուներին տրամադրվել է անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, նպատակ ունենալով կանխագելելու վարակի տարածումը:
Նշենք նաև, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները սահմանված արտակարգ դրության ժամանակահատվածում պարբերաբար հեռահար խորհրդատվական աջակցություն են տրամադրում Պրոբացիայի շահառուներին «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին» դիմելու կարգի վերաբերյալ: