Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպված հանդիպում՝ բարձրացնելու աշակերտների իրավագիտակցության մակարդակը եվ խթանելու օրինապահ վարքագիծը
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի նախաձեռնությամբ մարմնի աշխատակիցներն ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի՝ անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով աշխատակիցների հետ համատեղ, 2021 թվականի մայիսի 6-ին հանդիպել և զրուցել են Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և 8-12-րդ դասարանների աշակերտների հետ:
Հանդիպման նպատակն էր աշակերտների մոտ բարձրացնել իրավագիտակցության մակարդակը և խթանել օրինապահ վարքագիծը:
Հանդիպման սկզբում ներկայացվել է Պրոբացիայի ծառայության նպատակներն ու դերը, իրավախախտում կատարած անչափահասների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները: Կարևորվել է իրավախախտում կատարած անչափահասների հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքներում շրջապատի դերը՝ ի դեմս ուսուցչական կոլեկտիվի և դասընկերների: Աշակերտներին բացատրվել է հանրորեն վտանգավոր արարքների տեսակներն ու բնույթները, ինչպես նաև պատասխանատվությունը դրանք կատարելու դեպքում:
Հանդիպման ընթաքում աշակերտները հնչեցրել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատշաճ պատասխաններ:
Դպրոցի տնօրինությունն և ուսուցչական կազմը իրենց շնորհակալությունն են հայտնել Պրոբացիայի Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցներին և պատրաստակամություն են հայտնել հետագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար:
Նախատեսվում է նաև նմանատիպ միջոցառումներ իրականացնել մարզի այլ դպրոցներում: