2020 թվականի հուլիսի 6-ին Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է համատեղել Կողմերի կարողությունները՝ պրոբացիայի շահառուների օրինապահ վարքագծի դրսևորման, իրավագիտակցության բարձրացման, հանրային կյանքում վերաինտեգրվելու, նոր հանցագործությունների կանխման նպատակով վերասոցիալականացման միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու գործընթացներում, նպաստել պրոբացիայի ոլորտի զարգացմանը՝ դրա մասին հանրային տեղեկատվության տարածման միջոցով, ինչպես նաև բարելավել Պրոբացիայի ծառայության գրասենյակային ու տեխնիկական պայմանները, զարգացնել պրոբացիայի ծառայողների ունակություններն ու հմտությունները:
Կողմերը հաստատեցին, որ սույն հուշագիրը կնպաստի և կբարելավի ՀՀ-ում Պրոբացիայի ինստիտուտի կայացման գործընթացը: