06/09/2019
2019 թվականի սեպտեմբերի 6-ին պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 4 շահառուներ վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում մասնակցել են Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Միջոցառումը տեղի է ունեցել Եղեգնաձորի մշակույթի տանը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպություններ, մշակութային հաստատություններ և ՊՈԱԿ-ներ, ներկա էին Վայոց ձորի մարզպետը, Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում շահառուները ծանոթացել են համալսարանի հիմնադրման պատմությանը, ներկա են գտնվել «ՕՐՐԱՆ» բարեգործական հիմնադրամի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի կողմից  ներկայացված ցուցահանդեսներին, ինչպես նաև ձեռք են բերել նոր ծանոթություններ: