06/09/2021
Վերասոցիալականացման միջոցառումների իրականացման շրջանակում, 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Պրոբացիայի ծառայության  Տավուշի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառու այցելեցին Դիլիջան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շավարշ Սիմոնյանը զրույց ունեցավ շահառուների հետ, պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաներին վերաբերող հարցերին: Այցելությունն ավարտվեց  միասնական աղոթքով և մոմավառությամբ:
Սույն միջոցառումը իրականացվել է  կարևորելով շահառուների հոգևոր արժեհամակարգի ձևավորումը և վերաինտեգրումը հասարակությունում: