2021 թվականի հոկտեմբերի 6-ին Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառու այցելեցին Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան: Շահառուներին ներկայացվեց թանգարանի յուրօրինակ հավաքածուն, որն արտացոլում է Սյունիքի պատմությունը, մշակույթը և կենցաղը:
Միջոցառումն ուղղված էր Սյունիքի մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ: