07/03/2023
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում 2023 թվականի մարտի 7-ից ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկեց 2023 թվականի կրթական ծրագիրը:
2023 թվականի կրթական ծրագրում ներառված են «Կահույքաշինության  հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Կոսմետոլոգիական հմտություններ», «Օտար լեզու/անգլերեն», «Համակարգչային հմտություններ»  դասընթացները, որին ներգրավված են Պրոբացիայի ծառայությունում հաշվառված թվով 30 պրոբացիայի շահառու:
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված նշված կրթական ծրագիրն իրականացվելու է  5 ամիս տևողությամբ։