07/09/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիի հետ, այցելել է Արարատի մարզ, որտեղ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել են Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գրասենյակները:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Լեհաստանի դասպանատան գործընկերներին՝ մշտապես պատրաստակամություն և աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ փոխադարձ համագործակցությունը լինելու է շարունակական:
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը և վերահաստատել պատրաստակամությունը՝ համագործակցությանն աջակցելու գործընթացին: