Պրոբացիայի ծառայության և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում 2021 թվականի փետրվարի 01-ից մեկնարկած «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության» ուսումնական ծրագիրը 07.10.2021 թվականին ավարտվեց, որին մասնակցեցին պրոբացիայի ծառայության թվով 18 շահառուներ։ Ծրագրի միջոցով հնարավորություն ընձեռվեց վերջիններիս ուսուցանել «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում», «Դեկորատիվ կիրառական արվեստ/խեցեգործություն, գծանկար, գծագրություն» առարկաները։ Դասընթացի ավարտին առավել ակտիվ մասնակցություն ունեցող շահառուները ստացան հավաստագրեր և վկայագրեր։
Պրոբացիայի ծառայությունը, ինչպես նաև շահառուները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին ծառայությունում վերասոցիալականացման ծրագրեր կազմակերպելու և աջակցելու համար, ինչպես նաև ծրագրի դասընթացավարներին՝ շահառուներին նոր գիտելիքներ սովորեցնելու և նոր հնարավորություններ ընձեռելու համար։