07/11/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները, համախմբվելով հանրօգուտ գաղափարի շուրջ, իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նոյեմբերի 5-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացված համապետական ծառատունկին։ Աշխատանքները իրականացվել են «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։