2021 թվականի դեկտեմբերի 7-ին ավարտվեցին ԵԽ փորձագետների կողմից վերանայված մոդուլների հիման վրա վերջին հինգ ամիսների ընթացքում իրականացվող դասընթացները:
Դասընթացներն իրականացվել են դեմ առ դեմ ձևաչափով «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում: