08/02/2022

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայողների հետևողական աշխատանքների արդյունքում և պրոբացիայի շահառուների զբաղվածության ապահովմանն ուղղված վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում Ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված շահառուն 2022 թվականի փետրվարի 1-ից ընդունվել է աշխատանքի «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ՝ որպես գերեզմանատան պահակ:
Աշխատանքը կամրապնդի շահառուի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև կնպաստի վերջինիս կենսամակարդակի բարելավմանը: