08/04/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համագործակցության շրջանակում Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և հաշվառման մեջ գտնվող թվով 7 կին շահառուներ 2022 թվականի ապրիլի 7-ին ներկա գտնվեցին «Արտավազք» թատերական ներկայացմանը: Կազմակերպված միջոցառումը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին, ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը և ուներ մշակութային բնույթ: Կատակերգությունը շահառուներին հնարավորություն տվեց ստանալ գեղագիտական ճաշակի զարգացում և ծանոթանալ ևս մեկ ստեղծագործական աշխատանքի: Որոշ շահառուների հնարավորություն ընձեռնվեց ներկայացմանը մասնակցել ընտանիքի անդամների հետ: