Պրոբացիայի ծառայության աշխատակիցները հունիսի 7-8-ը մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում մշակված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակման պատժի կիրառման կարգի վերաբերյալ ուղեցույցների հիման վրա դասընթացավարների վերապատրաստմանը։
Ծառայության պետ Արամ Նիկոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ նշելով տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակման պատժի կիրառման արդունավետության համար նմանատիպ ուղեցույցների մշակման կարևորությունը։
Դասընթացի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել են խափանման միջոցների և պատժի վերաբերյալ ազգային և միջազգային հեռանկարները։
Սիմուլյացիաների միջոցով վերապատրաստողներին հնարավորություն է ընձեռվել մշակել և ներկայացնել դասընթացի պլան, ցուցադրելով՝ ինչպես են նրանք ապագայում վարելու դասընթացը որպես վերապատրաստման մասնակիցներ։
Դասընթացի ավարտին հարց ու պատասխանի ընթացքում ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները և դրանց առաջարկվող լուծումները։