08/07/2019
2019 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները և բաժնում հաշվառված 7 շահառուները Կապանի մշակույթի կենտրոնում ներկա են գտնվել Սահմանադրության օրվան նվիրված «Արմենիա» համույթի մենահամերգին:
Տոնական համերգի տոմսերը շահառուներին տրամադրվել էր Կապանի համայնքապետարանի կողմից` նպաստելով շահառուների վերասոցիալականացմանն ու հասարակություն վերաինտեգրմանը: