08/08/2023
Սույն թվականի օգոստոսի 8-ին Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի թվով 8 շահառու այցելեցին Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:
Այցի նպատակն էր շահառուներին ծանոթացնել Հ. Շարամբերյանի ինքնաոճ գործունեությանը, ինչպես նաև մեզ թոցած մշակութային ժառանգությանը:
Թանգարանը ներկայացնում է գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, ժանեկագործության, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակման ինքնուս վարպետների ձեռքով պատրաստված աշխատանքներ:
Այցելության ընթացքում շահառուներին ներկայացվեց թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն Հովհաննես Շարամբերյանի և թանգարանի գործունեության մասին: