08/09/2021
Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում և համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 28.06.2021թ. «Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների հաստատման և փորձարկման մասին» թիվ 272-Լ հրամանի 2021 թվականի սեպտեմբերի 8-ից մեկնարկվել է շրջայցեր Պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններ: 
Առաջին այցը կատարվել է Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմին: Մարմնի աշխատակիցներին ներկայացվել է Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետների կողմից վերանայված և փոփոխված ՌԿԳ գործիքը և կիրառման առանձնահատկությունները:
Այսուհետ  ՌԿԳ էլեկտրոնային գործիքի կիրառումը հնարավորություն կտա գնահատել պրոբացիայի շահառուի կրկին հանցանք գործելու հավանականությունը, վերահսկողության պլանավորումը, ինչպես նաև կնպաստի միջամտության արդյունավետ իրագործմանը: