08/12/2023
Շարունակելով պրոբացիայի շահառուների հետ տարվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վերասոցիակականացման և վերականգնողական բաժինը՝ համագործակցելով «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամի հետ, ս․թ․ դեկտեմբերի 8-ին կազմակերպել էր այցելություն թանգարան, որին մասնակցել են թվով 21 շահառու։  Միջոցառման շրջանակում շահառուները ծանոթացել են թանգարանում պավող ժամանակակից արվեստի նմուշներին, ինչպես նաև այցելել են «Գրիգոր Խանջյան» և «Սասունցի Դավիթ» սրահները։ Գիդ-էքսկուրսավարի կողմից ներկայացվել են թանգարանի ստեղծման, հավաքածուների ձեռք բերման պատմությունը, ինչպես նաև Գրիգոր Խանջյանի կողմից ստեղծված «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնված Հայաստան» մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելեններին։ Տպավորիչ էր հայ էպոսի պատմությունն արտացոլող քանդակագործ Արտաշես Հովսեփյանի կողմից ստեղծված պատի վրա արված Սասունցի Դավիթ գրաֆիկական աշխատանքը։