Սույն թվականի փետրվարի 4-ին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը, փորձագետ Ժենյա Իվանյանը և Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությունում հաշվառված Շենգավիթ համայնքում բնակվող, աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ ունեցող թվով 5 շահառուները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական գործակալության ծրագրերը, մասնավորապես՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, մասնագիտական ուսուցման կազմակերպում, աջակցության տրամադրում փոքր ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում:
Հանդիպումը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, շահառուները ներկայացրեցին իրենց կարողությունները և հմտությունները, ինչպես նաև աշխատանքի հետ կապված խնդիրները, որի արդյունքում շահառուներին տրամադրվեց տեղեկատվական թերթիկներ զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև եղան ուղղորդումներ աշխատանքի տեղավորման հետ կապված: