Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, կարևորելով ծառայության շահառուների հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները կրթական ոլորտի շրջանակում, 2021 թվականի փետրվարի 9-ին կազմակերպել են մարմնում հաշվառված թվով 11 շահառուների այցը Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ Նախնական զինվորական պաշտպանության ուսուցիչ Սեյրան Հայրումյանը շահառուներին ծանոթացրել է ինքնաձիգից օգտվելու կարգին, մարտի ժամանակ խոցելու արվեստին, անվտանգության կանոնների պահպանման: Շահառուներին ներկայացվել են պաշտպանողական և հարձակվողական նռնակները, բացատրվել է դրանց նշանակությունը և կիրառումը: Շահառուները դասալսումի ավարտին անց են կացրել գործնական պարապմունք՝ ինքնուրույն կատարելով զենքի քանդում և հավաքում վարժությունը: