09/02/2022
«Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությանը տրամադրվել է թվով 5 նոր նոթբուք՝ Ծառայությունում մեկնարկած «Համակարգչային հմտություններ» դասընթացին մասնակից պրոբացիայի շահառուների ուսուցումն ավելի արդյունավետ  անցկացնելու նպատակով:
Նշված դասընթացում ընդգրկված պրոբացիայի շահառուները կծանոթանան տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունք­ներին, ինչպես նաև գործնական աշխատանքների շնորհիվ վերջիններս հնարավորություն կունենան ձեռք բե­րել համակարգիչներով աշխատելու հմտություններ: Դասընթացն ունի գործնական ուղղվածություն: