09/07/2019
2019 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառման մեջ գտնվող և նոր հաշվառման վերցված 12 շահառուների համար կազմակերպվել էր վերասոցիալականացմանն ուղղված հանդիպում։
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ Անդրեյ Գրիգորյանը և գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը պրոբացիայի շահառուներին են ներկայացրել ծառայության հիմնական խնդիրները, նպատակներն ու գործառույթները, շահառուների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ՀՀ քրեական, քրեակատարողական օրենսգրքերի և «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Բանախոսները շահառուներին բացատրել են նաև նրանց համար կազմակերպվելիք վերասոցիալականացման և հասարակությանը վերաինտեգրմանն ուղղված կրթական, հոգեբանական և մշակութային ծրագրերին մասնակցելու կարևորության մասին, ինչպես նաև պատասխանել են շահառուներին հուզող հարցերին։