09/09/2024

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումն են իրականացրել։

Շահառուներն այցելել են խեցեգործության արտադրամաս, ծանոթացել խեցեգործության հնագույն մշակույթին, ունկընդրել խեցեգործությունը ՀՀ-ում` որպես արհեստագործական և արվեստագործական մշակութային զարգացող ճյուղ։ Շահառուների հետ իրականացվել է նաև Պատրաստիր ինքդ քեզ համար» հոգեթերապեվտիկ գործնական աշխատանք։ Շահառուները իրենց ձեռքերով պատրաստել են կավից իրեր։

Հատկանշական է նաև, որ կավի արտադրությունը հիմնվել է ակադեմիական և գեղանկարչության մասնագետ ամուսինների կողմից և կավը դառնում է առօրյա օգտագործման անբաժանելի մաս, հենց իրենց ձեռքերով։

Վերջիններս քառասունչորսօրյա պատերազմում հերոսացած հայորդու ծնողներ են։