09/12/2019
2019  թվականի  դեկտեմբերի  7-ին  Պրոբացիայի  ծառայության  Սյունիքի  մարզային  մարմնի  աշխատակիցները  և մարմնում հաշվառված թվով  14  շահառուներ վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակում  մասնակցել  են  Գորիս  քաղաքում  «Սպիտակի  երկրաշարժի  31-րդ  տարելիցին»  նվիրված  հիշատակի  միջոցառումներին: Շահառուները ներկա գտնվեցին  Գորիսի  սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցում  անցկացված  պատարագին, որն  ավարտվեց  մոմավառությամբ,  այնուհետև  այցելեցին երկրաշարժի  զոհերին  նվիրված  հուշակոթող՝  հարգանքի  տուրք  մատուցելու  և  խոնարհվելու  նրանց անմար  հիշատակի  առջև:
Նմանատիպ  միջոցառումներին  մասնակցել  են  նաև  Սիսիան քաղաքի  թվով 3  շահառու,  Մեղրիից՝  թվով  6  շահառու: