09/12/2022
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և <<Եղեգնաձորի մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի հետ 16.05.2022թ.-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում, մարմնում հաշվառված 10 շահառուներ ներգրավվել են 09.12.2022թ.-ին կազմակերպված սպորտային միջոցառմանը, որի ընթացքում շահառուները մարզադպրոցի սաների հետ ընկերական խաղեր են անցկացրել բասկետբոլ, վոլեյբոլ և սեղանի թենիս սպորտաձևերով։
     Նմանատիպ միջոցառումների նպատակն է խթանել պրոբացիայի շահառուների առողջ ապրելակերպի ձևավորումը, ընդլայնել հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունները, ինչպես նաև դիտարկել նրանց վարքը միջավայրում: