10/03/2021
2021 թվականի մարտի 10-ին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոց» ՈՒՀՀՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվեց մարզական միջոցառում՝ շախմատի մրցաշար:
Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզային մարմնում հաշվառված թվով 12 շահառուներ: Մասնակիցները պատիվ ունեցան խաղալ, կանանց միջազգային գրոսմաստեր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի շախմատ գիտահետազոական ինստիտուտի գիտաշխատող, ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Կոտայքի մարզում ` շախմատ առարկայի համակարգող Նաիրա Մովսիսյանի հետ:
Միջոցառման ավարտին հաղթողին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի կողմից շնորհվեց պատվոգիր և նվեր՝ շախմատի դպրոցի տնօրինության կողմից:
Միջոցառումն ուղղված էր Պրոբացիայի ծառայության շահառուների ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելուն և վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների իրականացմանը: