10/05/2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում մայիսի 9-ին կազմակերպել էին բաժնում հաշվառված Մեղրի (4), Սիսիան (6)  և Գորիս (12) քաղաքների թվով 22 շահառուների մասնակցությունը մայիսյան եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները մասնակցել են հաղթանակի և խաղաղության խորհրդանշող քայլերթին, այցելել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ներկա գտնվել Գորիսի համայնքապետարանի կազմակերպած տոնական համերգային ծրագրին։