10/05/2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցները շահառուներին աջակցելու նպատակով համագործակցել են «Էմմա Փարսադանյան» անհատ ձեռներեցի հետ։ Համագործակցության արդյունքում սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված  չորս անապահով շահառուների ընտանիքներին հատկացվել է պարենային փաթեթներ։ Պրոբացիայի ծառայությունը գնահատում է նման նախաձեռնությունը և սոցիալապես անապահով շահառուներին աջակցություն ցուցաբերելը։